Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սկանդալային լուսանկարից հետո

Նոյեմբեր 27,2009 00:00

\"\"Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել էր արդեն երկար ժամանակ համացանցում հայտնված մի լուսանկար՝ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկվածների «առանձնատնից»: Լուսանկարում ոչ միայն «Հոկտեմբերի 27-ի» եւ «Դրոյի» գործով ցմահ ազատազրկվածներն են, այլեւ՝ դրսից մեկը: «Արդյո՞ք խախտվել է տեսակցության կարգը» «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանն ասաց. «Մամուլում հրապարակված լուսանկարի եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման ռեժիմի խախտմանը վերաբերող տեղեկատվության հիման վրա, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն»:
Ի դեպ, այս ամենաթողության համար թե «Նուբարաշենի» պետին, թե, առհասարակ, ՔԿՀ պետ Աշոտ Գիզիրյանին սպառնում է հրաժարականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել