Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիստը հետաձգվեց

Նոյեմբեր 27,2009 00:00

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սպասվում էր, որ երեկ կհարցաքննվի զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Փաշինյանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց դատական նիստը, քանի որ պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի ապացույցների հետազոտումից հետո հարցաքննվի մեր գործընկերը: Ն. Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը թույլ չի տվել մինչեւ իրենց մասնագետի կողմից զննության ենթարկվելը՝ անգամ պաշտպանի համակարգիչը անցկացնել հիմնարկ, պարզելու համար արդյո՞ք համակարգիչը չունի տեսագրելու, ձայնագրելու հնարավորություններ: Պաշտպանը նշեց, որ իրենց համար անընդունելի է եղել հատկապես այն պահանջը, որ համակարգիչը պետք է տարվեր Քրեակատարողական վարչություն եւ իրենց բացակայությամբ զննության ենթարկվեր: Սա այն դեպքում, երբ Ն. Փաշինյանը պետք է նախապատրաստվեր դատաքննությանը եւ իրեն պետք էր համակարգիչ: Ն. Փաշինյանի հարցաքննությունը դատարանը կանցկացնի 15-հատորանոց գործի նյութերին ծանոթանալուց հետո: Պաշտպանական կողմի հայտարարությամբ, Ն. Փաշինյանը ցուցմունք կտա, եթե մինչ այդ ապահովվեն դրան պատրաստվելու համար անհրաժեշտ պայմանները:
Երեկ դատարանի տարածքում գտնվող քաղաքացիները կրում էին Ն. Փաշինյանի դիմակները: Այս յուրօրինակ դիմակահանդեսի իմաստն այն է, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն Նիկոլ էր համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել