Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՂՔԱՏՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՂՔԱՏԱՆԱՆ

Նոյեմբեր 27,2009 00:00

Երեկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ասուլիսում հայտնել է, որ 2010-ի ընթացքում 2-3%-ի սահմաններում մարդկանց կենսամակարդակը ցածր կլինի:
Սա վերաբերել է հատկապես այն քաղաքացիներին, որոնք ապրում են նպաստների եւ թոշակների հույսին: Հաշվի առնելով, որ այս տարի մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ թանկացել են, թոշակառու-նպաստառու խավը կապրի ավելի աղքատ: Չնայած այս հանգամանքին, պարոն Հակոբյանը լավատես է. «Սոցիալական ցնցումների մասին մտածելուց հեռու եմ, իրական վիճակը տեսնելով՝ կարող եմ ասել, որ ցնցումներից հեռու կմնանք ողջ 2010թ.-ին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել