Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԽԹԱԼԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ Է

Նոյեմբեր 27,2009 00:00

«Ախթալա գետակի համար այլեւս գետ բառը հնարավոր չէ օգտագործել, քանի որ այնտեղ կյանք առհասարակ  չկա եւ այն վերածվել է ուղղակի թունավոր նյութերի ամբարի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:
«Ախթալա գետակում, որի մոտ կա պոչամբար, ծանր մետաղների պարունակությունը նորմայից բարձր է մոտ 900 անգամ: Պատճառը պոչամբարից արտահոսքն է: Պոչամբարները ծածկում են ամբողջ երկիրը խոցերով, որոնք վնասում են գյուղատնտեսությանը, աղտոտում այն, խոչընդոտում տուրիզմի զարգացմանը: Մեր հիմնական խնդիրը հանքարդյունահանությունն է, քանի որ անցումային շրջանում մենք կորցրինք մեր արդյունաբերության մնացած մյուս ճյուղերը: Դա եղավ եւ մեր մեղքով, եւ այն ֆինանսական կառույցների մեղքով՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, որոնք մեր անցումային շրջանն իբր ապահովում էին: Դրանք, սակայն, իրականում չեն նպաստում երկրների զարգացմանը, այլ խիստ վնաս են հասցնում թե՛ էկոլոգիական, թե՛ սոցիալական ոլորտին»,- նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել