Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ ՍԻՐՏԸ ՎԱՏԱՑԵԼ Է

Նոյեմբեր 27,2009 00:00

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող ՀՀ էներգետիկայի նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Արեւմտյան» մասնաճյուղին պատկանող «Գյումրի 200 կվ» բարձր լարման օդային հենասյուներից՝ մոտ 150 մետր մետաղական անկյունակներ գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բացահայտվել է ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք: Այդ կապակցությամբ նույնպես հարուցվել է առանձին քրեական գործ: Ըստ նախաքննության մարմնի նախնական տվյալների, ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Գրիգորյանը այս տարվա հուլիսի 7-ին ստանալով մետաղական անկյունակների գողության վերաբերյալ գլխավոր ճարտարագետ Ֆերդինանտ Մելքոնյանի գրությունը, դեպքը չի հաշվառել, հաղորդումն օրենքով սահմանված կարգով գրանցման չի ներկայացրել, եւ հանցագործությունը մնացել է չբացահայտված: Մի քանի օր առաջ Ա. Գրիգորյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն, սակայն անսպասելի վատացել է (մեղադրանք առաջադրելու ընթացքում) եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: «Առավոտի» տեղեկություններով, երեկվա դրությամբ Ա. Գրիգորյանը գտնվում է Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել