Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների փոխանակում՝ քաղաքապետարանում

Նոյեմբեր 27,2009 00:00

\"\"Վերջերս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է կադրային փոփոխություններ անել քաղաքապետարանում, իսկ ավելի ճիշտ՝ բաժնի պետերի փոխանակումներ: Մշակույթի բաժնի պետ, պատմաբան Գրիգոր Աղանյանին տեղափոխել է տուրիզմի բաժին, տուրիզմի բաժնի պետ, նախկին ընդդիմադիր Արտաշես Կարապետյանին էլ բերել է մշակույթի բաժին: Քաղաքաշինության բաժնի երկարամյա պետ Հրայր Կարապետյանի պաշտոնն էլ հրամցնելով իր խորհրդականին՝ Ռաֆիկ Հակոբջանյանին, Վարդան Ղուկասյանը Կարապետյանին առաջարկել է նորաստեղծ՝ «Քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանման» բաժնի պետի պաշտոնը:
Քաղաքապետը վերջինիս նաեւ մտածելու ժամանակ է տվել. նրան արձակուրդի է ճամփել՝ վերջնական պատասխան ստանալու ակնկալիքով: Այս ամբողջ փոխանակումներից ամենաուշագրավն այն է, որ քաղաքապետը Գյումրիի ճարտարապետական տեսքը փչացնելուց հետո նոր միայն մտածեց քաղաքի տեսքի փրկության մասին, ընդ որում՝ այս պաշտոնում առաջարկեց այնպիսի մեկին, որն իր մեծ ներդրումն է ունեցել անճաշակ ու շաբլոն կառույցների հայտնվելու գործում: Ի դեպ, քաղաքապետից հետ չի մնացել նաեւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը. նա էլ պաշտոնների փոխանակում է կատարել մարզպետարանում. ֆինանսատնտեսական վարչութան պետ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանի փոխարեն օրերս վարչության պետ է նշանակել նրա տեղակալին՝ Հովհաննես Մամիկոնյանին, իսկ տեղակալի հաստիքը հատկացրել է Հովսեփ Սիմոնյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել