Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զրոյական ԱԱՀ-ն մեր պետությանը ձեռնտու չէ

Նոյեմբեր 27,2009 00:00

«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին երեկ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել:
Նշենք, որ նախագծով առաջարկվում էր ԱԱՀ զրոյական դրույքաչափ կիրառել ՀՀ տարածքում արտահանման նպատակով արտադրված ապրանքների իրացման նկատմամբ, ինչը կառավարությունը համարում է անընդունելի։ Երեկվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը։ Դրանով համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը կընդգրկվեն վարչական սահմաններում, ինչը, ըստ վարչապետի,  հնարավորություն կտա ոչ միայն արդյունավետ կազմակերպել եղած հողային ֆոնդի կառավարումը, այլ նաեւ հողերի վարձավճարի, հողի հարկի եւ գույքահարկի, ինչպես նաեւ հողերի օտարումից գոյացած միջոցների հաշվին զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է նաեւ «Հայաստան համահայկական հիմնադրամի» կազմակերպած հանգանակության մասին, որն այս տարի ուղղվելու է Շուշիի վերականգնման աշխատանքներին: Նա բոլորին կոչ է արել հետեւել իր եւ իր ընտանիքի անձնական օրինակին եւ մասնակցել հանգանակությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել