Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խոպանի» հողերը ձեռքներից առել են

Նոյեմբեր 27,2009 00:00

\"\"Երեկ նախագահի նստավայրի մոտ մի խումբ մարդիկ բողոքի ակցիա էին կազմակերպել: Բանն այն է, որ նրանք տասնամյակներ շարունակ վարձակալական հիմունքով օգտագործել են Աջափնյակ համայնքի «խոպան» կոչվող տարածքները, եւ այսօր աճուրդային կարգով բերրի հողատարածքները վաճառվել են, նրանց հավաստմամբ, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին եւ նրա եղբորը՝ Սամվել Կարապետյանին: Այս մասին գրում է «Ա1+»-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ, բնակիչները դժգոհել են: «Հիմա եթե իրենք հարուստ են, մենք էլ աղքատ՝ պետք է ոտքերի տակ գնա՞նք, փոխհատուցում էլ մեզ չեն տալիս»,- ասել է Ռաֆիկ Ղազարյանը:
Ցուցարարները պահանջել են այդ տարածքի փոխարեն յուրաքանչյուրին 500 մետր տնամերձ հողատարածք տալ: «Խոպանի» վարձակալները նշել են, որ այդ տարածքի վրա Կարապետյանները նախատեսում են փոքր քաղաք կառուցել եւ անվանակոչել իրենց հոր անունով:
Շողիկ Հունանյանն էլ ասել է, որ իրենց վախեցրել են, ասելով, որ եթե 500 մ տնամերձ հողատարածք տան, իրենք 1,5 միլիոն հարկ պետք է վճարեն. «Մենք նման հնարավորություններ չունենք»:
Ըստ Սարգիս Վարդանյանի էլ. «Այսօր իշխանությունը պաշտպանում է ոչ թե տասնամյակներով հողը մշակած եւ հույսով սեփականաշնորհման սպասած մարդկանց, այլ՝ օրենքից դուրս գործող օլիգարխներին»:
Մոտ 30 րոպե նախագահի նստավայրի մոտ կանգնած մարդկանց մի խմբին ընդունել է նախագահականի ընդհանուր բաժնի վարիչը:
Ցուցարարներից մեկի՝ Սուրեն Հովսեփյանի ներկայացմամբ, իրենց խնդրել են նախագահի անունով դիմում գրել, ապա խոստացել են, որ դիմումի պատասխանը կստանան 6-10 օրվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել