Ստոկհոլմում գտնվող ՀԺԿ նախկին խոսնակ Ռուզան Խաչատուրյանը նոյեմբերի 25-ին հանդիպում է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գյորան Լինդբլադի (նկարում) հետ: Եվ ինչպես «Առավոտին» հայտնեց Ռուզան Խաչատուրյանը՝ զրույցի ընթացքում Լինդբլադը մի քանի անգամ շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները գործում են ստալինյան մեթոդներով, եւ Հայաստանը, ինչպես նաեւ հետխորհրդային այլ պետություններ՝ հեռու է ժողովրդավարությունից եւ շարունակում է առաջնորդվել բոլշեւիկյան մեթոդներով։ Այդ պատճառով էլ, ըստ Լինդբլադի՝ ինքը եւ այլ պատգամավորներ դեմ են արտահայտվել «Դեմոկրատիայի ֆորումը» Հայաստանում անցկացնելու առաջարկին:
Կարդացեք նաեւ՝