Լրահոս
Օրվա լրահոսը

Տաղանդավորները գնահատվեցին

Նոյեմբեր 26,2009 00:00

Երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Ֆրութֆուլ Արմենիա» 5-րդ համաժողովի փակման եւ «Ֆրութֆուլ Արմենիա» տաղանդ-մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այս տարի կազմակերպվել էր «Ֆրութֆուլ Արմենիա» մրցույթը, որպես նախաձեռնություն՝ խրախուսելու եւ նպաստելու նորարարական առաջարկների ներկայացմանը եւ աշխարհի տարբեր անկյուններից երիտասարդ հայ տաղանդների բացահայտմանը՝ նպատակ ունենալով ընդլայնել Գյուղատնտեսության եւ գյուղարդյունաբերական արտադրության, առեւտրի եւ մարկետինգի, ֆինանսների եւ ենթակառուցվածքի ոլորտները ՀՀ-ում: «Արմինֆոյից» տեղեկանում ենք, որ տրված թեմաներով նորարարական առաջարկների «Ֆրութֆուլ Արմենիա տաղանդ-մրցույթին» ներկայացվել էր 60 աշխատանք: Երեկ երեկոյան բոլոր 21 մրցանակակիրները ստացել են իրենց մրցանակները: Ոսկե մրցանակը՝ 3000000 դրամ եւ դյուրակիր համակարգիչ շնորհվել է Նելլի Հովհաննիսյանին: Մրցանակը նրան հանձնել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը: Ըստ մրցույթի նախապես հայտարարված պայմանների՝ բոլոր մրցանակակիր աշխատանքները կհրատարակվեն «Ֆրութֆուլ Արմենիայի» կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել