Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականները պարզել են համբույրի «առաքելությունը»

Նոյեմբեր 26,2009 00:00

Թեկուզեւ սա այնքան էլ ռոմանտիկ տեսություն չէ, բայց գիտնականները կարծում են, որ համբույրը «ստեղծվել» է մանրէների տարածման եւ այդպիսով իմունիտետի բարձրացման համար:
Գիտնականների կարծիքով, ցիտոմեգալովիրուսը կարող է փոխանցվել թքի միջոցով եւ այդպիսով այդ օրգանիզմում կմեկնարկվի պաշտպանական մեխանիզմների մշակում: Հղիության ժամանակ այդ վիրուսով վարակվելու դեպքում նորածինը որոշակի դեֆեկտներով է ծնվում: Սակայն, ըստ Լիդսի համալսարանի գիտնական Կոլին Հենդրիի, համբույրը օգնում է կանանց իմունիտետ ձեռք բերել ցիտոմեգալովիրուսի նկատմամբ: Ավելին, 6 ամսվա ընթացքում միեւնույն մարդու հետ համբուրվելը ապահովում է լավագույն պաշտպանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել