Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊԱՆԸ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Նոյեմբեր 26,2009 00:00

Կապանի մարզիկները միշտ էլ տարբեր առաջնություններում (հանրապետական, Եվրոպայի, աշխարհի) աչքի են ընկել իրենց սպորտային առաջադիմությամբ եւ տարբեր մրցաշարերից վերադարձել ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով ու պատվավոր հորիզոնականներ զբաղեցնելով: Բայց ներկայումս Կապանի մարզիկները մարզահրապարակի խնդիր ունեն: Տարիներ շարունակ կապանցի ատլետները իրենց մարզումներն անցկացնում էին տեղի մարզադաշտում, որի հարմար պայմաններում հնարավոր էր լինում արդյունավետ պարապմունքներ իրականացնել: Սակայն քաղաքի միակ մարզադաշտը սեփականաշնորհվել է, իսկ սեփականատերը մարզադաշտից օգտվելու համար մեծ գումարներ է պահանջում: Ինչպես նշում է Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը՝ իրենք դիմել են ՀՀ կառավարություն, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն ու խնդրել, որ Կապանում նոր մարզահրապարակ կառուցվի: Բացի այդ, Արթուր Աթայանի հանձնարարականով իրավաբանները ուսումնասիրում են մարզադաշտի սեփականաշնորհման գործը, թեեւ այդ աշխատանքները դեռ տարվում են, բայց արդեն պարզվել է, որ գործին առնչվող որոշ փաստաթղթեր բացակայում են: Սեփականաշնորհված են նաեւ քաղաքի 2 լողավազանները, որի պատճառով կապանցի մարզիկները զրկվել են այս հիանալի մարզաձեւով զբաղվելու հնարավորությունից:
Այսօր քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մարզադպրոցն աշխատում է խիստ հագեցած գրաֆիկով, տարբեր մարզաձեւերի պարապմունքների է հաճախում 550 երեխա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել