Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբին ու Տիգրանը դուրս մնացին

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Կալմիկիայի մայրաքաղաք Խանտի-Մանսիյսկում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որի մեկնարկն անհաջող դասավորվեց Հայաստանի երկու ներկայացուցիչների՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանի եւ Տիգրան Պետրոսյանի համար: Նրանք երկուսն էլ առաջին տուրի ավարտից հետո հավաքեցին ճամպրուկները: Գաբրիելին պայքարից դուրս թողեց  Չինաստանի ներկայացուցիչ Լի Չաոն, իսկ Տիգրանը զիջեց գերմանացի Գեորգ Մայերին:
Խանտի-Մանսիյսկում Սլովակիան ներկայացնում էր մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը, սակայն նա էլ հենց առաջին ռաունդում անհաջողության մատնվեց՝ ի վերջո պարտվելով Յու Յանգիին: Այնպես որ, աշխարհի գավաթի ասպարեզում մնացած 64 շախմատիստներից միայն ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանին է հաջողվել հաղթահարել ռուսաստանցի Պավել Տրեգուբովի արգելքը եւ անցնել երկրորդ 1/32 եզրափակիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել