Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՉԻ ՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ

Նոյեմբեր 26,2009 00:00

Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» հերթական անգամ հրաժարվել է մասնակցել ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթի» խաղարկության մրցաշարին, որի մեկնարկը տրվելու է եկող տարվա հունվարի կեսերին: Լրատվամիջոցները, վկայակոչելով ակումբի մամուլի ծառայության տարածած տեղեկատվությունը, նշում են, որ այդ որոշումը կայացվել է այն հիմնավորմամբ, որ մրցաշարին մասնակցելը կխանգարի հաջորդ մրցաշրջանին նախապատրաստվելու ծրագրին:
Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ «Համագործակցության գավաթում» Հայաստանը կներկայացնի «Միկան», ինչի հավանականության մասին գրել էինք ավելի վաղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել