Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՏԻՍՆ» ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԿԱԶՄԸ

Նոյեմբեր 26,2009 00:00

Երեկ բասկետբոլի Երեւանի «Հատիս» կանանց թիմը մեկնել է Ստամբուլ եւ այսօր Եվրոպայի գավաթի խաղարկության երրորդ տուրում հյուրընկալվելու է Թուրքիայի «Բեշիկթաշին»: Ակումբի պաշտոնական կայքը մեկնելու նախօրեին մի հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մեր թիմը համալրվել է  մի լեգեոներով, որը «Հատիսում» իր նորամուտը կարող է տոնել արդեն այսօր: Խոսքը սերբ բասկետբոլիստուհի, պաշտպանական գծի խաղացող Միլիցա Դաբովիչի մասին է, որի հասակը 175 սմ է: Միլիցան բավականին փորձառու մարզուհի է: Նա խաղացել է Սերբիայի «Բեոպետրոլ», «Ցրվենա Զվեզդա», «Վոյվոդինա», Ռուսաստանի «Եկատերինբուրգ», «Մոսկվա», «Սպարտակ», Թուրքիայի «Բեշիկթաշ», Հունաստանի «Պալեո Ֆալիրո» թիմերում եւ ներկայումս էլ Սերբիայի ազգային հավաքականի անդամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել