Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սյուզի Կենտիկյանը՝ տարվա կին բռնցքամարտիկ

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) օրերս ամփոփել է անցնող տարվա արդյունքները: Մասնագետների ու մարզասերների շրջանում անցկացված հարցումների արդյունքների ամփոփումով տարվա լավագույն կին բռնցքամարտիկ է ճանաչվել 50,8 կգ քաշային Սյուզի Կենտիկյանը («Մարդասպան Թագուհի»): Կոլումբիայում կազմակերպված մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ WBA-ի փոխնախագահ Ջիլբերտո Մենդոզան պարգեւը Սյուզիին հանձնելու ժամանակ հայտարարել է, թե ինքը նույնպես իր ձայնը միացնում է բռնցքամարտի հազարավոր սիրահարների ձայնին:
Հիշեցնենք, որ Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 26 մենամարտերն էլ գրանցել է իր օգտին, որոնցից 16-ը՝ նոկաուտով: Բացի դա, նա այս տարի, հոկտեմբերի 10-ին թրքուհի Յուլիա Սահինին հաղթելով WBA/WIBF վարկածներով, իր գոտիներին ավելացրեց նաեւ WBO-ի չեմպիոնական գոտին:
WBA-ի կայքը տեղեկացնում է, որ Կենտիկյանը նաեւ WBC եւ WIBA-ի վարկածներով 1-ին համարն է իր քաշային կարգում:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ միջին քաշային կարգերում աշխարհի ուժեղագույն վեց բռնցքամարտիկների միջեւ անցկացվող «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում ԱՄՆ-ում անցկացված երրորդ՝ Միկկել Կեսլեր-Անդրե Ուորդ մենամարտի ավարտից հետո, որում հաղթեց երկրորդը, ցուցակը 3 միավորով գլխավորում է Ջերմեն Թեյլորին նոկաուտով հաղթած Արթուր Աբրահամը: Նրան հաջորդում են Կարլ Ֆրոչը եւ Անդրե Ուորդը (1-ական հաղթանակ՝ միավորներով): Իսկ ահա Կեսլերը, Թեյլորը եւ Անդրե Դիրրելը ոչ մի միավոր չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել