Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԱՀՄԱՆԸ ԿԱՆՑՆԵՆՔ»

Նոյեմբեր 26,2009 00:00

«Մենք կանցնենք սահմանը: Սահմանին մեզ կմիանան սահմանապահ զինվորները: Մեր գնացքը կանցնի Արարատյան դաշտով եւ մեզ դիմավորելու կգան կարոտակեզ դեղինից հառնող դաշտերն ու կենդանի հուշարձաններ դարձած, տարերքներից ածխացած ծառերը: Աստված երկնքից կօրհնի մեր ճանապարհը»: Այս տողերը 1990-92թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ, արցախցի Վիգեն Շիրինյանի դեռեւս անտիպ գրքից են: Վիգեն Շիրինյանը մեր առաջին խորհրդարանի այն հազվադեպ պատգամավորներից էր, ով ասելիք ուներ եւ կարողանում էր իր ասելիքը հայտնել հրապարակային գունեղ ելույթներով:
6 երեխաների հայր էր եւ զոհվեց 43 տարեկանում: Այսօր նրա երեխաները ցանկանում են հրատարակել հոր բանաստեղծական շարքերն ու արձակ ստեղծագործությունները, փիլիսոփայական-հրապարակախոսական ժանրի գործերը: Պետք է նշել, որ դրանք արժանի են տպագրության: «Ես ուզում եմ ոչ թե աղմուկ, այլ ձայն լսել: Ես ուզում եմ նպատակը, ոչ՝ փափագը: Ես ուզում եմ ինձ հասկանան». դեռեւս 1971-ին գրել է Վ. Շիրինյանը:
Նա ունի բազմաթիվ ասույթներ, իմաստուն մտքեր, թռուցկախոսքեր: Ահա դրանցից մեկը. «Փառքը սիրում է իր ընտրյալի մոտ ինքը գնալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել