Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ակնկալում ենք ձեր ուշադրությունը

Նոյեմբեր 26,2009 00:00

Բաց նամակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին, Տաշիրի
քաղաքապետ Նշան Սողոյանին, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանին:
2010թ. լրանում է Կյուրիկյան (Տաշիր-Ձորագետի կամ Լոռու) թագավորության հիմնադրման 1040- ամյակը, Լոռե ամրոցի հիմնադրման 1005 եւ ամրոցը թագավորության մայրաքաղաքը դառնալու 945- ամյակները: Բացի այդ, մեր պատմիչները (Մովսես Խորենացի, Կորյուն, Եզնիկ Կողբացի, այլք) հիշատակություններ են թողել, որ Մեսրոպ Մաշտոցը երկու անգամ այցելել է Վրաստան եւ դրանցից մեկի ժամանակ Տաշիրի բդեշխ Աշուշայի (Արչիլի) հրավերով եղել է Տաշիրում եւ ուշիմ երեխաներ ընտրելով՝ նրանց ուսուցանել է նորագյուտ Հայկական գրերը: Ուսումնասիրողները գտնում են, որ Մաշտոցը Տաշիրում եղել է 429- 430թթ.-ին: Մաշտոցի Տաշիրում լինելու ավելի ճշգրիտ թվականը (429-ի՞ն, թե՞ 430-ին) անհնար է պարզել, ուստի ոչ մի մեղանչում չկա այն բանում, որ դա համարենք 430 թվականը, եւ վերոհիշյալ ամյակների հետ տոնենք նաեւ Մաշտոցի Տաշիր այցելելու եւ նրա կողմից Լոռիում՝ լոռեցիներին Հայոց գրերն ուսուցանելու 1580-ամյակը:  Այս իրադարձությունները բախտորոշ դերակատարություն են ունեցել հայ ժողովրդի կյանքում, եւ Հայաստանի ներկայիս սահմաններում չկա այդպիսի մի բնաշխարհ, որի պատմական խոշոր անցքերի հոբելյանների նմանօրինակ համընկնում լինի: Դրանք կառավարական մակարդակով, համաժողովրդականորեն տոնելու արժանի հոբելյաններ են:
 Այդ տոնակատարությունն ինձ պատկերվում է ոչ միայն տեղի ուժերով, սուղ հնարավորություններով՝ գրական – գեղարվեստական միջոցառումներ անցկացնելով, այլ պատմական մեծագործ անձանց՝ Լոռու թագավորության հիմնադիր Գուրգեն թագավորի, Լոռե բերդ-ամրոցի հիմնադիր Դավիթ Անհողինի, Հայոց գրի պատմական դերն ու առաքելությունը գիտակցած, իր բնաշխարհում Մեսրոպյան գիրն արմատավորելը ձեռնարկած Արչիլ բդեշխի եւ, վերջապես, Մեսրոպ Մաշտոցի արձանները կանգնեցնելով, նրանց անվամբ փողոց, հաստատություն, դպրոց անվանակոչելով, գիտական սեմինարներ, ընթերցումներ կազմակերպելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել