Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼԸ ՍԱՌԵՑՐԵԼ Է ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 26,2009 00:00

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն 10 ամսով սառեցրել է Հորդանան գետի Արեւմտյան ափին հրեական բնակելիների շինարարությունը: «BBC»-ի մատուցմամբ, վարչապետն ասել է, թե դա Մերձավոր Արեւելքի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նոր խթան հաղորդելու փորձ է: Վարչապետի գրասենյակը հրապարակել է վարչապետի հայտարարությունը, որում ասված է, թե չորեքշաբթի օրը Նեթանյահուի առաջարկը կքննարկվի Իսրայելի անվտանգության խորհրդում: Աղբյուրը միաժամանակ շեշտում է, որ հրեական բնակավայրերի շինարարության սառեցումը չի վերաբերելու Արեւելյան Երուսաղեմին, որը պաղեստինցիները համարում են իրենց ապագա մայրաքաղաքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել