Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՆԴՈՒՐԱՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

Նոյեմբեր 26,2009 00:00

Հոնդուրասի փաստացի կառավարության ղեկավար Ռոբերտո Միչելետտին երեկ լքել է իր զբաղեցրած պաշտոնը եւ մինչեւ դեկտեմբերի 2-ը չի մասնակցի պաշտոնական որեւէ միջոցառման: Հոնդուրասի գործող նախագահին կից նախարար Ռաֆայել Պինեդան հայտարարել է, որ Միչելետտիի այդ քայլը կապված է նոյեմբերի 29-ին Հոնդուրասում տեղի ունենալիք համընդհանուր ընտրությունների հետ: Երկրի փաստացի ղեկավարը որոշել է «ետ քաշվել»՝ երկրում հանգիստ, բաց եւ խաղաղ ընտրություններ անցկացնելու համար պայմաններ ապահովելու նպատակով: Առաջիկա ընտրություններն անցկացվելու են Գերագույն ընտրական տրիբունալի ղեկավարությամբ:
Միաժամանակ, «դե-ֆակտո կառավարության» ղեկավարը պատրաստակամություն է հայտնել անմիջապես վերադառնալ իր լիազորությունների կատարմանը, եթե դա պահանջի երկրում առկա իրավիճակը: Մինչ այդ, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Հոնդուրասը կղեկավարի Նախարարների խորհուրդը, որը ձեւավորվել է երկրում հունիսի 28-ին տեղի ունեցած խռովությունից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել