Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱԽՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՆԱՎԵՐԸ

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Չորեքշաբթի օրը առավոտյան Ազովի ծովում բախվել են թուրքական «Սանտա Վիկտորիա» եւ վրացական «Բերիլ» նավերը: Արդյունքում՝ վրացական բեռնանավը խորտակվել է: «Բերիլի» անձնակազմի բոլոր 12 նավաստիները փրկվել եւ գտնվում են թուրքական «Սանտա Վիկտորիայի» տախտակամածում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, տեղեկություններ կան, թե խորտակված բեռնանավը նավարկել է ոչ թե Վրաստանի, այլ՝ աֆրիկյան Սիերա-Լեոնե պետության դրոշի ներքո: Թուրքական նավի հրամանատարը միջադեպից հետո կապի մեջ է մտել ծովային ծառայությունների հետ եւ հայտարարել է, որ վրացական նավի անձնակազմը իր նավի վրա է, իսկ իր նավը օգնության կարիք չունի:
«Սանտա Վիկտորիան» տեղի ունեցածից հետո ուղեւորվել է դեպի Կրասնոդարի մարզ՝ «Կովկաս» նավահանգիստ, որտեղ, «Բերիլի» անձնակազմին օգնություն ցուցաբերելուց զատ, պետք է հետազոտվի նաեւ թուրքական նավն ու անհրաժեշտության դեպքում վերանորոգման կենթարկվի:
Հաղորդվում է, որ վրացական բեռնանավը Դոնի Ռոստով է փոխադրել 30 տոննա մետաղի ջարդոն, իսկ «Սանտա Վիկտորիա» նավը բեռնված է եղել ցորենով: Ենթադրվում է, որ երկու բեռնանավերի բախման պատճառը վատ տեսանելիությունն է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել