Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ Է

Նոյեմբեր 26,2009 00:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Հարավային Ամերիկա կատարած այցի շրջանակներում հանդիպելու է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին: «BBC»-ի տեղեկություններով, երկու երկրների նախագահները ստորագրելու են թվով 270 համաձայնագիր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, արդյունաբերությունն ու էներգետիկան: Նախագահ Չավեսը, որն ավելի վաղ հայտարարել էր Վենեսուելայում միջուկային էներգիան զարգացնելու իր ցանկության մասին, պաշտպանել է նաեւ Իրանի՝ սեփական ատոմային ծրագիրն ունենալու իրավունքը: Ահմադինեջադը Կարակաս է ժամանել Բոլիվիա կատարած այցից հետո, որտեղ նա այդ երկրի առաջնորդ Էվո Մորալեսի հետ համատեղ հայտարարել էր, թե բոլոր երկրներն էլ խաղաղ նպատակներով միջուկային ծրագրեր իրականացնելու իրավունք ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել