Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնդկաստանի կին նախագահը՝ ռուսական կործանիչի ղեկին

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Հնդկաստանի նախագահ, երկրի զինված ուժերի գերագույն հրամանատար՝ 74-ամյա Պրատիբհա Պատիլը ռուսական արտադրության կործանիչ ինքնաթիռով բարեհաջող թռիչք է իրականացրել: Վայրէջքից հետո նա բարյացակամորեն է արտահայտվել ռուսական տեխնիկայի մասին: «Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ Ռուսաստանում նրա իրականացրած թռիչքը ընկալվել էր որպես ՌԴ-ի եւ ռուսական ռազմական տեխնիկայի հանդեպ բարձր վստահության արտահայտություն:
Հնդկաստանի կին նախագահը օդ է բարձրացել Պունի Լոհեգաոն ավիաբազայից եւ դարձել է առաջին, այն էլ կին, նախագահը, որը թռիչք է իրականացրել հնդկական ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական Cy-3ԾԽԼ կործանիչով:
Նախագահի թռիչքին նախորդել է լուրջ պատրաստություն անցելու գործընթացը: Թռիչքից առաջ Պրատիբհա Պատիլը նախաթռիչքային ցուցումներ է ստացել եւ ենթարկվել է պարտադիր բուժզննման: Թռիչքից հետո Հնդկաստանի նախագահը կործանիչի խցիկից դուրս գալով հայտարարել է, թե ռուսական ռազմական ինքնաթիռով կատարած թռիչքի ընթացքում նվազագույն անհարմարություն անգամ չի զգացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել