Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատերազմական գործողություններ՝ Եմենի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Եմենի մահմեդական շիա ուղղությանը դավանող «Հուտի» խմբավորման զինյալները դիվերսիա են իրականացրել Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանին գտնվող Ջեբել-Ռումայե բնակավայրի տարածքում՝ սպանելով երեք սաուդացի զինծառայողի եւ վիրավորելով մի քանի զինվորականի ու քաղաքացիական անձի: Ինչպես հաղորդում է «News.
am»-ը՝ վկայակոչելով արաբական «Աշ-ՇԱՐԿ ալ-Աուսատ» թերթը, ի պատասխան՝ սաուդյան իշխանությունները զանգվածային ռազմական գործողություն են սկսել ծայրահեղականների դեմ: Արաբական լրատվամիջոցները հաղորդում են Եմենի հետ ողջ սահմանում լայնամասշտաբ ցամաքային եւ օդային ռազմական գործողությունների մասին: Հրետանային գնդակոծությունից հետո շիա զինյալների դիրքեր են մտցվել զրահամեքենաներ: Անգամ տեղեկություններ կան սաուդյան իշխանությունների կողմից ծանր սպառազինությունների օգտագործման մասին:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է մոտ 100 շիա զինյալների գերեվարման եւ ծայրահեղականների կրած ծանր կորուստների մասին: «Հուտի» խմբավորումն ի պատասխան մեղադրել է Սաուդյան Արաբիային՝ բախում սկսելու մեջ: Շիա զինյալների պնդմամբ՝ իրենց գործողությունները միայն սաուդյան զինվորներից պաշտպանվելու նպատակ են ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել