Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵԴԻԿՅԱՆԻ «ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ»

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Նոյեմբերի 27-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի մամլո ասուլիսը: Նա նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը կգտնվի Հայաստանում՝ իր «Ոճրագործության բանակ» ֆիլմի հայաստանյան պրեմիերայի առիթով։ Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսակ Մանուշյանի եւ իր պարտիզանական խմբի պատմությունը։ Ասուլիսին կմասնակցեն նաեւ ֆիլմի դերակատարներ Արիան Ասկարիդը եւ Սերժ Ավեդիկյանը, ինչպես նաեւ ֆիլմի տնօրեն Մալեկ Համզաուին։ Ֆիլմը կցուցադրվի Երեւանում, «Մոսկվա» կինոթատրոնում՝ նոյեմբերի 29-ին՝ (հայերեն թարգմանությամբ) եւ դեկտեմբերի 1-ին (ֆրանսերեն բնագրով), Ուջան գյուղում՝ նոյեմբերի 28-ին եւ Գյումրիում՝ նոյեմբերի 30-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել