ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից երեկ տեղեկացրին, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն թմրամիջոցներ ներկրելու պահին ձերբակալվել է նույն հիմնարկության ցմահ բանտարկյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Գարուշ Բարսեղյանը: Վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում փողկապի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 գրամ հերոին, 3 հաբ սուբոտեքս տեսակի հոգեմետ դեղամիջոց եւ 3 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութ, որոնք Գ. Բարսեղյանը պետք է փոխանցեր կալանավորներին:
Պարզվել է, որ Գ. Բարսեղյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկություն՝ կրել է պարբերական բնույթ:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: