Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՆ ՆՈՐՄԱԼ ՀՍԿԵԼ

Նոյեմբեր 26,2009 00:00

«Դեղերի շուկայում ստեղծված իրավիճակը մեզ խիստ մտահոգում է: Մասնավորապես՝ ներկրողների քանակը, որոնք գերիշխող դիրք ունեն այսօր դեղերի շուկայում, ավելանում են ներմուծված ինվոյսային գները, եւ վաճառքի գների տարբերությունը երբեմն լինում է 2-3 անգամ ավելի բարձր, այսինքն՝ շահութաբերությունը բավականին բարձր է նաեւ այդ ոլորտում եւ, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի»,- երեկ այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այցելել էր Դեղագործական եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն: «aysor.am»-ի հաղորդմամբ, անդրադառնալով վերջին շրջանում դեղերի գների բարձրացումների հետ կապված խուճապին՝ վարչապետը նշել է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը քննության է վերցրել այս խնդիրը եւ հետազոտության արդյունքները ներկայացնելու է հանրությանն ու կառավարությանը: Վարչապետը ծանոթացել է փորձագիտական կենտրոնի գործունեությանն ու աշխատանքների ընթացքին: Փակ խորհրդակցության արդյունքում քննարկվել են գործակալության՝ դեղերի ոլորտում առկա հիմնախնդիրները: Տիգրան Սարգսյանը կարեւորել է կենտրոնի դերը՝ համարելով այն տարածաշրջանում բացառիկ, նա նաեւ գովաբանել է կենտրոնի բարձրորակ մասնագետներին, որոնք, ըստ նրա, համապատասխանում են միջազգային ժամանակակից չափանիշներին: Վարչապետի խոսքերով՝ «Անհրաժեշտություն կա մի կողմից՝ ժամանակակից սարքավորումներով հագեցնել կառույցը, մասնագետներին վերապատրաստում անցնելու հնարավորություն տալ: Բնականաբար, աշխատավարձերը պետք է մրցունակ լինեն՝ շուկայում նմանատիպ մասնագիտություններ ունեցող կառույցների համեմատությամբ: Շենքային պայմաններն էլ չեն բավարարում ժամանակակից պահանջներին, եւ այս հիմնական խնդիրներն են, որոնք պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել