Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՂԻՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԳԻՆՈՒՑ

Նոյեմբեր 26,2009 00:00

Հայաստանում այս տարի ավելի քիչ են սկսել գինի ու կոնյակ խմել, քան նախորդ տարի: Այս տարվա 9 ամիսների տվյալներով, հանրապետությունում 10%-ով նվազել է գինու, 30%-ով՝ կոնյակի սպառումը: Երեկ հրավիրած ասուլիսում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ եթե մեր ազգաբնակչությունը շարունակի այսպես քիչ գինի ու կոնյակ խմել, տարեվերջին հանրապետությունում գինու սպառման ծավալների՝ 30% եւ կոնյակի սպառման ծավալների 50% նվազում կգրանցվի:
Թե ինչու են հայերը սկսել քիչ օգտագործել ալկոհոլային խմիչքներ, ըստ պարոն Հարությունյանի, անհասկանալի է, քանի որ ամբողջ աշխարհում, ըստ նրա, ճգնաժամի պայմաններում նկատվում է ալկոհոլային խմիչքների սպառման աճ, իսկ Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն է. «Տեղական շուկայում գինու եւ կոնյակի սպառման նվազում է գրանցվում»: «Panorama.am»-ի հաղորդմամբ, պարոն Հարությունյանը նաեւ նշել է, որ ի տարբերություն գինու եւ կոնյակի, հայերը օղու սպառումը չեն սահմանափակել, եւ ընթացիկ տարվա 9 ամիսներին նույնիսկ մեծացել են օղու սպառման ծավալները: Հանրապետությունում ճգնաժամի ընթացքում շուրջ 3-4%-ով ավելի շատ օղի են սպառում, քան այլ ալկոհոլային խմիչքներ: Մասնավորապես, միության նախագահը նշել է, որ ավելի շատ է սպառվում էժան արտադրանքը. դա հավասարապես վերաբերում է թե՛ օղիներին, թե՛ գինիներին եւ թե՛ կոնյակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել