Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարկ վճարելու համար կորցնում ենք տարեկան 958 ժամ

Նոյեմբեր 26,2009 00:00

Համաշխարհային բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ «Price Waterhouse Coopers» աուդիտորական ընկերությունը հրապարակել են «Paying Taxes-2010» զեկույցը, որը ներկայացնում է 183 երկրներում հարկային համակարգի մատչելիության մակարդակը՝ տնտեսավարողների համար: «tert.am»-ի տեղեկացմամբ, ըստ զեկույցի, աշխարհում առավել դյուրին է հարկ վճարել Մալդիվներում, որտեղ միայն մեկ հարկատեսակ գոյություն ունի, եւ ընկերությունները գրեթե ժամանակ չեն կորցնում, քանի որ տարեկան մեկ անգամ են վճարում կատարում: Առաջատարների տասնյակում են նաեւ Կատարը, Հոնկոնգը, ԱՄԷ-ն, Սինգապուրը, Իռլանդիան, Սաուդյան Արաբիան, Օմանը, Նոր Զելանդիան եւ Կիրիբատին:
Հարկային ծառայության հետ առավել բարդ է գործակցել Բելառուսում, որտեղ տնտեսավարողները տարեկան 107 հարկային վճարում են կատարում: Հայաստանյան ընկերությունները տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 50 հարկային վճարում են իրականացնում, եւ այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 152-րդ տեղը: Հարկայինի հետ գործառնություններում հայաստանյան ընկերությունները տարեկան կորցնում են ընդհանուր առմամբ 958 ժամ, եւ այդ ցուցանիշով Հայաստանը 183 երկրների ցանկում 179-րդ տեղում է:
Ամենավատ ցուցանիշն ունի Բրազիլիան՝ տարեկան 2600 ժամ: Հարկային համակարգի պարզությամբ Հայաստանը 153-րդ տեղում է, իսկ բոլոր ցուցանիշների հանրագումարում Հայաստանը հարկային վարկանիշով 69-րդն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել