Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինտերնետի սակագինը իջեցվել է

Նոյեմբեր 26,2009 00:00

«Առավոտի» նախորդ համարում հրապարակված «Հայաստանում ինտերնետը շատ թանկ է» հոդվածում անդրադարձել էինք մեր երկրում ինտերնետ կապի տրամադրման բարձր սակագներին: Մեզ հետ զրույցում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները հավաստիացրել էին, որ եթե 2 հիմնական մատակարարներ՝ «ԱրմենՏել» եւ «Ֆայբերնեթ քոմյունիքեյշն» ընկերությունները նվազեցնեն իրենց շահույթը, ապա ինտերնետի գինը կնվազի մոտ 40%-ով: Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նոյեմբերի 18-ի նիստում քննարկվել է վերոնշյալ ընկերությունների կողմից մատուցվող միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայության առավելագույն սակագինը սահմանելու մասին հարցը:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին հանձնաժողովը «ԱրմենՏել» եւ «Ֆայբերնեթ քոմյունիքեյշն» ընկերություններին «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունների շուկայում ճանաչել է գերիշխող դիրք զբաղեցնող, որից հետո էլ նախաձեռնել է այդ ծառայության սակագնի հաշվարկման գործընթացը:
Ներկա փոխարժեքի պարագայում միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայության 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը ստացվում է մոտ 174 հազար դրամ ամսական (ներառյալ ԱԱՀ), որը շուրջ 2 անգամ ցածր է 2009-ի 1-ին կիսամյակում վերոհիշյալ ընկերությունների կողմից առաջարկված փաստացի միջին սակագնից:
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2010 թվականի հունվարի 1-ից:
Նշենք նաեւ, որ 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը, յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար, հաշվարկվում է համապատասխան բանաձեւի հիման վրա՝ կախված ՀՀ կենտրոնական բանկի սահմանած $1-ի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքի մեծությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել