Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ՛ ՄՈՌԱՑԵՔ ՏԵԽԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԸ

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ՀՀ վարչական օրենսգրքի 123 հոդվածով պատասխանատվության են ենթարկում այն ավտոմեքենաների վարորդներին (տուգանելով 50 հազար դրամ), որոնց ավտոմեքենաները հերթական տեխզննությունը չեն անցել եւ դիմապակու վրայից բացակայում է տեխզննման կտրոնը: «Առավոտի» տեղեկություններով, այս տարվա սկզբից արդեն 7000 վարորդ է տուգանվել նշված հոդվածով: Նոյեմբերի 24-ին մենք ականատես եղանք, որ կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանի ծառայողական «Տոյոտա» մակնիշի 100 ԼԼ 55 համարանիշով մեքենայի դիմապակու վրայից բացակայում էր տեխզննում անցած լինելու մասին հիշեցնող որեւէ կտրոն: Նույն օրը սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանի ծառայողական ջիփ «Տոյոտա» մակնիշի 088 ԼԼ 55 համարանիշի մեքենայի վրա էլ չկար տեխզննման կտրոնը: Առավոտյան 9:00-ի մոտ մենք արձանագրեցինք այդ փաստը, սակայն արդեն 12:00-ի սահմաններում պարոն Գրիգորյանն ուղղեց այդ սխալը:
Հայկական կոնսպիրալոգիայի առավել ջերմ կողմնակիցներին հայտնենք, որ
Գագիկ Շամշյանի լուսանկարներն արված են աշխարհը ղեկավարող ուժային կենտրոնների պատվերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել