Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՖՖԻՏԻՆ՝ ՆՓԱԿ-ՈՒՄ

Նոյեմբեր 25,2009 00:00

Նախնադարյան մարդիկ ժայռապատկերներ են արել, դրանցով զարդարել իրենց կացարանները, հետագայում էլ այս «ավանդույթը» շարունակվել է հարթ մակերեսների՝ պատերի, ցանկապատերի եւ այլնի վրա: Խոսքը գրաֆֆիտիի մասին է: Այն ժամանակակից արվեստի տեսակ է, ինքնուրույն ժանր, որն ինչ-որ առումով նպաստում է քաղաքային կյանքի կերպարի ամբողջացմանը:
ՆՓԱԿ-ում երեկ բացված ցուցահանդեսը՝ «Քալիգրաֆիթի», այս թեմայով էր: Աշխարհի շատ քաղաքներում կան փողոցներ ու թաղամասեր, որտեղ ազատորեն «տիրում» է գրաֆֆիտին: Հայաստանում առայժմ Հյուսիսային պողոտան ու էլի որոշ անկյուններ կարող են այդ առումով «գլուխ գովել»:  ՆՓԱԿ-յան ցուցահանդեսի համադրող Արփա Հակոբյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ունեն ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի մասնակիցներ (Ալեքսանդր Ավագյան, Ալի Անսարի, Այլար Շահբազի, Գագիկ Ղազարէ, Ստեփան Եսայան եւ այլք): «Ցուցահանդեսի կարգախոսը տառը իբրեւ պատկեր, իբրեւ նկար տեսնելն է: Մեր ցուցահանդեսի շրջանակներում կարելի է դիտել ե՛ւ աշխատանքներ՝ արված պատի վրա, ե՛ւ դրանց լուսանկարներն ու վիդեոն»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել