Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 26-ին կկայանա շվեյցարացի անվանի ջութակահարուհի Սիբիլե Չոփփի մենահամերգը՝ նվիրված 1989-1999թթ. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրեն, վաղամեռիկ Ռոբերտ Սահակյանի հիշատակին: «Առավոտի» հետ զրույցում Ս. Չոփփը ափսոսանք հայտնեց, որ ընդամենը բախտ է ունեցել մեկ տարի ճանաչելու պարոն Սահակյանին: Մշակույթի գործիչների, այդ թվում՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանի փոխանցմամբ՝ «պարոն Սահակյանը այն անձնավորությունն էր, որի շնորհիվ դժվար տարիներին մեկ օր անգամ չխաթարվեց Կամերային երաժշտության տան ռիթմը»: