Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՐԴԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԼՈՒԾԱՐՎԵԼ Է

Նոյեմբեր 25,2009 00:00

Հորդանանի թագավոր Աբդուլլա Պ-ն երեկ լուծարել է երկրի Ազգային ժողովի ստորին պալատը եւ կառավարությանը հանձնարարել է նոր համընդհանուր ընտրություններ կազմակերպել: Այդպիսի որոշման պատճառ է դարձել երկրի ընդդիմադիր կուսակցությունների կողմից օրենսդիր մարմնին ուղղված եւ վերջին շրջանում ավելի հաճախակի դարձած քննադատությունը: Ընդդիմությունը մեծ մասամբ բեդուինների վերնախավից բաղկացած պատգամավորներին մեղադրում է անգործության եւ կոռուպցիայի մեջ:
Հորդանանում վերջին համընդհանուր ընտրությունները տեղի են ունեցել երկու տարի առաջ: Այն ժամանակ իշխանությունները ձեռնարկել էին բոլոր միջոցառումները այդ ընտրություններում Իսլամական ճակատի հաղթանակը թույլ չտալու համար: Արդյունքում վերջիններս խորհրդարանում ստացել էին ընդամենը 7 մանդատ: Այդուհանդերձ, իսլամիստները անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն պահպանել էին իրենց դիրքերը հասարակության ներսում, այլեւ ավելի մեծ ժողովրդականություն էին վայելել: Ակնկալվում է, որ առաջիկա ընտրություններում հենց նրանք են լինելու թագավորական վարչակարգի նկատմամբ լոյալություն պահպանող քաղաքական ուժերի հիմնական ընդդիմախոսները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել