Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-ՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ Է ԵՂԵԼ ՆԱԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Նոյեմբեր 25,2009 00:00

ԵՄ-ում մշտական անդամության թեկնածուները եւ պոտենցիալ հավակնորդները պետք է շարունակեն բարեփոխումները այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսիք են իրավական նորմերը, խոսքի ազատությունը, էթնիկ փոքրամասնության նկատմամբ վերաբերմունքը եւ կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարը: «News.
am»-ի մատուցմամբ, այդ մասին ասված է Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի բանաձեւում, որը հաստատվել է երկուշաբթի օրը եւ Եվրախորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանն է ներկայացվելու նոյեմբերի 26-ին: Ընդհանուր առմամբ, խորհրդարանը ամրագրել է իր հավատարմությունը Եվրամիության ընդլայնման գործին: Չորեքշաբթի ԵՄ ընդլայնման ռազմավարությունը քննարկվել է արեւմտաբալկանյան երկրների, Իսլանդիայի եւ Թուրքիայի հարցերով:
Բանաձեւը ուշադրություն է հրավիրում Թուրքիայում օրենսդրական բարեփոխումների անհապաղ իրականացման անհրաժեշտության վրա՝ պետության եւ հանրության գործակցության լավացման նպատակով: Եվրախորհրդարանի անդամները ափսոսանք են հայտնել Թուրքիայում կրոնական ազատությունների եւ խոսքի ազատության աննշան առաջընթացի կապակցությամբ:
Միաժամանակ Եվրախորհրդարանը ողջունել է Թուրքիայի կողմից Nabucco գազատարի պայմանագրի ստորագրումը: Ընդգծվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերի գործադրումը: Բանաձեւում նշվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի ազգային խորհրդարանները պետք է վավերացնեն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել