Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չգիտեն՝ ուր են եկել

Նոյեմբեր 25,2009 00:00

Այսօր հանրապետության բոլոր բուհերում, այդ թվում՝ ԵՊՀ-ում, առկա է ուսանողների մի ստվար զանգված, որոնց գիտական ունակությունները, մեղմ ասած, չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին: Գաղտնիք չէ, որ շատ ուսանողներ համալսարան են գալիս դիպլոմի համար: Որոշ աղջիկների համար դիպլոմը «օժիտի» բաղկացուցիչ մասնիկն է, իսկ որոշ տղաների համար՝ բանակային հեռանկարը հետաձգելու կամ արտասահման մեկնելու գործիք: Շատ ուսանողներ պարզապես անհամապատասխան են իրենց ֆակուլտետներին, քանզի չեն էլ գիտակցում, թե ուր են ոտք դնել: Այն, որ լեզվաբանական ֆակուլտետի ուսանողը չգիտի, թե ով է Մեսրոպ Մաշտոցը կամ «աղջիկ» բառը գոյական է, թե՝ ածական, գալիս է ապացուցելու վերոհիշյալ միտքը: Ու այս վիճակում լեզվաբանական ֆակուլտետը տարեկան տալիս է մոտ 350 թարգմանիչ եւ լեզվաբան…
 Շատ ծնողներ ձգտում են իրենց զավակներին տալ արժանի կրթություն կամ ավելին՝ ստիպել նրանց գնալու իրենց ճանապարհով: Եվ հաճախ անտեսվում են անհատի ունակությունները եւ ցանկությունները: Շատ ծնողների համար «պրեստիժային» ֆակուլտետներն անհաս բարձունք են, այդ պատճառով էլ նախապատվությունը տրվում է «միջին մակարդակի» ֆակուլտետներին: Քանի որ հայկական ընտանիքներում ընդունված է, որ երեխաների համար ճակատագրական հարցերը լուծում են ծնողները, հաճախ անտեսվում է ապագա ուսանողի ցանկությունը: Ծնողի համար լրացուցիչ ազդակ է լինում այն, որ հարեւանը, բարեկամը դասավանդում է նախատեսված ֆակուլտետում: Հաճախ էլ դասախոսն իր զավակին բերում է այն ֆակուլտետ, որտեղ ինքն է դասավանդում: Սակայն, եթե ուսանողը չի ընդունվում իր ցանկացած տեղը, գործի է դրվում այլընտրանքային միջոցը: Նա ընդունվում է որեւէ «անցումային ֆակուլտետ» եւ հետո, հանձնելով երկու ֆակուլտետների միջեւ առկա առարկայական տարբերությունները, տեղափոխվում է մի ֆակուլտետից մյուսը:
Մյուս դեպքն էլ այն է, որ բազմաթիվ մարդիկ վատ են իրազեկված կամ ընդհանրապես ծանոթ չեն ԵՊՀ-ում գործող ֆակուլտետների ձեւաչափին, եւ ուսանողը, շատ դեպքերում, չգիտի, թե ուր է ընդունվում: Իհարկե, կան նաեւ բացառություններ, սակայն այն, որ պետք է ազատվել տգետ եւ անհեռանկարային ուսանողներից, փաստ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել