Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՎՈՒՇԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏՊԱՎՈՐԵԼ

Նոյեմբեր 25,2009 00:00

Այս տարվա օգոստոսի 28-ին՝ «Դեսպանը տպավորված է Տավուշից» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը այցելել է Տավուշի մարզ, հավանել մարզկենտրոն Իջեւանը եւ նկատել, որ քաղաքը գեղեցիկ է: Դեսպանը Տավուշից հեռացել էր տպավորված եւ խոստացել նորից այցելել:
Իսկ այս շաբաթվա սկզբին Տավուշում էր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասը: Նա էլ տպավորված էր Տավուշից, քանզի ասել է, որ մինչ մարզ գալն արդեն շատ էր լսել Տավուշի չքնաղ բնության, պատմամշակութային հարուստ ժառանգության եւ տուրիզմին անհրաժեշտ առկա լավագույն հնարավորությունների մասին ու լինելով մարզում, համոզվեց այդ ամենում: Վիգաուդաս Ուշացկասը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը քննարկել են Տավուշի մարզի ու Լիտվայի որեւէ տարածաշրջանի միջեւ բարեկամական հարաբերություններ հաստատելու հարցը: Եթե ամեն ինչ բարեհաջող լինի՝ կձեւավորվեն գործարար, մշակութային կապեր եւ համագործակցություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել