Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԻ ՍՏԱՑՎԵԼ

Նոյեմբեր 25,2009 00:00

ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի տեղեկացմամբ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի պաշտոնական գրությունը՝ Ս. Միքայելյանի առողջության վատթարացման վերաբերյալ, դեռեւս չի ստացվել ՀՀ արդարադատության նախարարությունում:
Այդ հարցը արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրահանգով քննարկվել է եւ, հաշվի առնելով մասնագետ բժիշկների եզրակացությունը, որ Ս. Միքայելյանի առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում, ինչպես նաեւ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու որեւէ հիմք չկա, որոշվել է նրա բուժումը շարունակել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել