Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ԵՆ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոյեմբեր 25,2009 00:00

ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Ա. Բաբայանը երեկ տեղեկացրեց, որ կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում գրիպի եւ սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման նպատակով քրեակատարողական հիմնարկներում խստացվել է սանիտարահակահամաճարակային ռեժիմի պահպանման, կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների հայտնաբերման, մեկուսացման եւ կանխարգելման գործընթացների նկատմամբ հսկողությունը: Անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար ՔԿՀ բժշկական սպասարկման բաժիններում առանձնացվել են մեկուսարաններ, իսկ «Դատապարտյալների հիվանդանոցում» անհրաժեշտության դեպքում կառանձնացվի կարանտինային բաժանմունք՝ բժշկական օգնություն կազմակերպելու համար: Վարակի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ կանխելու նպատակով՝ հնարավորինս սահմանափակվել են կալանավորված անձանց եւ դատապարտյալներին տրամադրվող տեսակցությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել