Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՑԵԼ Է, ԲԱՅՑ «ԽՈԶԱԳՐԻՊԻ՞Ց»

Նոյեմբեր 25,2009 00:00

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում գրիպի ախտանշաններով ընդունված մի տղամարդու մահվան դեպք է գրանցվել: Առայժմ ոչ ոք չի կարող ասել՝ նրա մահվան պատճառը «խոզագրի՞պն» է եղել, թե՞ ոչ: «Սովորական գրիպից էլ են մահվան դեպքեր լինում, ուստի քանի դեռ հյուսվածքաբանական հետազոտությունը չի հաստատել, որ այդ մարդը իսկապես «խոզագրիպով» հիվանդ է եղել եւ դրանից է մահացել, չենք կարող հաստատ ասել, որ Հայաստանում արդեն կա «խոզագրիպից» մահացած»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ պարզաբանեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Բժշկական հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն միայն 3 շաբաթ հետո: Ըստ պարոն Ասոյանի, «մահացած մարդը մեզ մոտ եկել է արդեն հիվանդության 9-րդ օրը, երբ ոչ թե գրիպի առաջին ախտանշանները կային, այլ դրա հետեւանքները. սրտանոթային, շնչառական համակարգերի վրա: Այնուամենայնիվ, չենք կարող ասել, որ նրա մահվան պատճառը հենց Ա գրիպն էր»:
Ներկայումս Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում «խոզագրիպով» հիվանդ 2 մարդ է բուժվում. «Նրանց «տամիֆլյու» էլ չենք տալիս, որովհետեւ առողջական վիճակը լավ է, շուտով դուրս կգրվեն»: Իսկ ընդհանուր առմամբ հանրապետությունում A/H1N1-ով վարակվածների 25 դեպք է գրանցվել: Նրանցից 23-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել