Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ 6 ՌԱԶՄԱԳԵՐՈՒ

Նոյեմբեր 25,2009 00:00

Անցած շաբաթ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են վեց հայ ռազմագերու: «Արմինֆոն»՝ վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, ԿԽՄԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում ստուգվել են ռազմագերիների մնալու պայմանները, զրույց է տեղի ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ: Աղբյուրի համաձայն, սա Կարմի խաչի ներկայացուցիչների կողմից արդեն չորրորդ այցելությունն է հայ ռազմագերիներին: Բոլոր դեպքերում հայ զինվորականները ինքնակամ են հատել ռազմաճակատի գիծը, հավաստում է ադրբեջանական կողմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել