Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՆՍԸ ԲԱՑ ԹՈՂԵՑ

Նոյեմբեր 25,2009 00:00

Վրացական երկաթգծի երկայնքով ձգվող 600 կմ օպտիկամանրաթելային մալուխը, որը պատկանում է «Railway Telecom» ընկերությանը, երեկ կայացած աճուրդում վաճառվել է նիդեռլանդական կապիտալով «LinkTelecom Georgia» ընկերությանը։
Բաժնետոմսերը վաճառվել են $14 մլրդ 344 մլն 800 հազարով: Նշենք, որ հենց այդ մալուխի միջոցով է հայկական «Ֆայբերնեթ քոմյունիքեյշն» ընկերությունը, որի մասնաբաժինը մեծածախ ինտերնետի շուկայում 90% է, միանում ինտերնետին: «cdaily.am» կայքի տեղեկացմամբ, աճուրդին մասնակցել է 4 ընկերություն, 3-ը՝ վրացական, եւ մեկը՝ միջազգային: Աղբյուրի տեղեկացմամբ, աճուրդին կարող էր մասնակցել ցանկացած ընկերություն, հետեւապես սա լավ հնարավորություն էր Հայաստանի պրովայդերների համար: Եթե նրանցից մեկը ձեռք բերեր «Railway Telecom»-ի բաժնետոմսերի փաթեթը, ապա հնարավոր կլիներ ոչ միայն բարձրացնել Հայաստանում ինտերնետի մատակարարման հուսալիությունը, այլեւ նվազեցնել սակագները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել