Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ «ՑՐՈՂԱԿԱՆ» ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎԵՑ

Նոյեմբեր 25,2009 00:00

Երեկ հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն: Գործարանի տպարանում, հրուշակեղենի արտադրամասերում շրջելուց եւ ընկերության տեխնոլոգիական հնարավորություններին եւ արտադրության գործընթացին ծանոթանալուց հետո, վարչապետը պատասխանել է նաեւ լրագրողներից մեկի այն հարցին, թե «Գրանդ Քենդին» իր արտադրատեսակների, հիմնականում՝ շոկոլադի համար օգտագործում է խորհրդային ժամանակներից «ժառանգություն մնացած» ապրանքանիշեր, օրինակ`«Բելոչկա», «Կրասնայա շապոչկա», ինչի արդյունքում ռուսական եւ ուկրաինական նույնանուն արտադրատեսակները չեն կարողանում Հայաստան ներկրվել: «Դա  շուկայական կանոններին համապատասխան բնական մրցակցություն է: Մենք պետք է հետեւենք, որպեսզի մրցակցությունը լինի արդար, օրենքի շրջանակներում, որովհետեւ մրցակցությունից շահում են մեր սպառողները, մեր քաղաքացիները: Պետությունների  խնդիրն այն է, որպեսզի խաղի կանոնները լինեն հստակ, քանի որ դրանց փոփոխությունը խաթարում է մրցակցությունը  եւ կարող է  այս կամ այն արտադրողին շուկայից  դուրս մղել: Բնականաբար, հետեւելու ենք, որ կանոնները չփոխվեն կամ փոխվեն այնպես, որ չհարվածեն «Գրանդ Քենդիին»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է նաեւ, որ այսօր «Գրանդ Քենդին» հաջողությամբ  զարգացնում է իր բիզնեսը, ունի հազարավոր աշխատատեղեր, մյուս  կողմից էլ  փորձ է արվում գնել հիմնականում հայկական հումք, որովհետեւ դա  խթանում է տարբեր, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտի  զարգացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել