Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՇՏԱՑՎԵԼՈՒ Է ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

Նոյեմբեր 25,2009 00:00

Հայաստանի բնակչության որոշակի խմբեր մոտ ապագայում կարող են օգտվել ԵՄ երկրների հեշտացված վիզային ռեժիմից: Այդ մասին «ԱրմԻնֆո»-ի թղթակցին հաղորդել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար, «Եվրոպական գործընկերություն» ծրագրի քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Բորիս Նավասարդյանը:
«Միգրացիայի ալիքից խուսափելու նպատակով գործընթացը պետք է տեղի ունենա սոցիալական բազայի ընդլայնմանը զուգընթաց, եւ մարդիկ կարող են իրացվել Հայաստանում, փոխանակ մեկնելու արտասահման եւ գոյատեւելու ոչ այնքան իրավահավասար պայմաններում»,- նշել է Նավասարդյանը: Նա ավելացրել է, որ «Արեւելյան գործընկերությունը» նպատակաուղղված է ԵՄ եւ արեւելյան հարեւանների կյանքի ստանդարտների հավասարեցմանը: Նրա ասելով, քայլերի հերթականությունը կլինի այնպիսին, որը նախատեսված է Ուկրաինայի եւ Վրաստանի համար, եւ որոնց համար այդ հարցն արդեն մոտ է լուծման: «Քաղաքացիների որոշակի խմբեր նախ կստանան անվճար եւ բազմակի վիզաներ ստանալու հնարավորություն՝ հետագայում առանց վիզայի մուտքի կիրառման»,- նշել է փորձագետը: Նա ավելացրել է, որ բոլոր քաղաքացիների համար միանգամից չեն կարող տրամադրվել միանման պայմաններ: Սկզբնական շրջանում պայմաններ կտրամադրվեն նրանց, ովքեր ստիպված են իրենց մասնագիտության բերումով հաճախ ճանապարհորդել:
Խոսքը վերաբերում է, անշուշտ, լրագրողներին, պետական ծառայողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գիտնականներին, ուսանողներին: «Կարծում եմ, որ բնակչության այդ խմբերի համար դա արդեն շատ մոտ հեռանկար է, իսկ հավասարազոր մասնակցությունը «Արեւելյան գործընկերությանը» մեզ թույլ կտա ինչ-որ փուլում միանման դիրքերից հետագա բանակցություններ վարել Եվրահանձնաժողովի հետ»,- նշել է Նավասարդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել