Նոյեմբերի 21-ին Շարլ Ազնավուրի հրապարակում «ԱՌԴ կենտրոն» մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ ցուցահանդես-ակցիա: Միջոցառման հեղինակը գեղանկարիչ Մինաս Զարիֆյանն էր: Չնայած անբարենպաստ եղանակին, բացօթյա ցուցահանդեսով հետաքրքրվողները շատ էին: Նրանք բազմաթիվ հարցեր էին տալիս արվեստագետին, ով մեծ սիրով պատասխանում էր դրանց: «Որոշեցի այսպիսի ակցիա անել՝ նկարներիս միջոցով արտահայտել մարդասիրական գաղափարներ, առաջ քաշել երեխաների պաշտպանության հիմնախնդիրներ, նպաստել հասարակության մեջ հանդուրժողականության ավելացմանը»,- ասաց նա: Ակցիան շարունակական է լինելու, որոշակի ընդմիջումներով կայանալու են եւս 5 նմանատիպ ցուցահանդեսներ: