Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒԱՐԱՆ ԵՌՅԱԿՈՒՄ Է

Նոյեմբեր 24,2009 00:00

Շաբաթ օրը Կիեւում կայացավ «Եվրատեսիլ 2009» մանկական երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր 11-ամյա Լուարա Հայրապետյանը՝ իր «Բարսելոնա» երգով: Աղջիկը բավականին հաջող հանդես եկավ, երգն էլ գրավիչ էր ու կրակոտ: Արդյունքներն ամփոփելիս Հայաստանը ժամանակ առ ժամանակ հայտնվում էր առաջին հորիզոնականում: Լուարային ամենաբարձր՝ 12 միավոր տվեցին Վրաստանն ու Ռուսաստանը, 10 միավոր՝ Շվեդիան, Ուկրաինան, Բելգիան ու Նիդերլանդները: Աղջիկը հայտնվեց երրորդ տեղում՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Կատյա Ռյաբովայի հետ միասին ստանալով հավասար՝ 116 միավոր: Իսկ «Եվրատեսիլ-2009»-ի հաղթող դարձավ Նիդերլանդների ներկայացուցիչ Ռալֆ Մակենբախը՝ ստանալով 121 միավոր: Մրցույթի կանոնների համաձայն, ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլի», պարտադիր չէ, որ հաղթող երկիրը հյուրընկալի հաջորդ տարվա մրցույթը: Վերջինիս անցկացման վայրը որոշում է կազմկոմիտեն: Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ 2010»-ին, այն կկայանա Մինսկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել