Երկուշաբթի օրը Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Հեյլունցզիան գավառի ածխահանքում թունելներում գազի կուտակման պատճառով տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհված հանքափորների թիվը հասել է 104-ի: Այդ մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը:
Քարածխի այս հանքավայրը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու եւ պատկանում է ածխի արդյունահանմամբ զբաղվող ամենախոշոր ընկերություններից մեկին՝ չինական «Heilongjiang Longmei Mining Holding»-ին:
Շաբաթ օրը վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունի պահին հանքում եղել է 528 ածխահատ, որոնցից 420-ին նույն օրը հնարավոր է եղել հանքից դուրս բերել: Հանքի ավերակների տակ մնացած մարդկանց փրկելու հույսերը գնալով մարում են, որովհետեւ օդի ջերմաստիճանը հորում հավասար է զրոյի: Չինաստանի կառավարությունը կատարվածը հետաքննելու նպատակով հատուկ հանձնաժողով է ձեւավորել: