Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆՋՈՒՅՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՄԱՀՈՎ …

Նոյեմբեր 24,2009 00:00

Նոյեմբերի 19-ին Խոսրովի արգելոցի տնօրեն Շաբոյանի սպանությունը ստվերեց այդ օրը տեղի ունեցած մեկ այլ ողբերգություն: Լենինգրադյան փողոցում գործող «Եվրոպա» ռեստորանի վերեւի հարկից ցած է ընկել 35-ամյա Ռուբեն Այվազյանը: Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Կան խոսակցություններ, որ Ռ. Այվազյանին ցած են նետել: Մինչ այդ տեղի է ունեցել խնջույք: Նախնական, ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, խնջույքին մասնակցել է նաեւ Ռ. Այվազյանի կինը, որին հաբռգածներից մեկի կողմից անպարկեշտ արտահայտություն անելու համար էլ ծագել է վեճը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել