Լրահոս
Օրվա լրահոսը

725 ՀՈԴՎԱԾ, 9 ԳՅՈՒՏ…

Նոյեմբեր 24,2009 00:00

Երեկ մեկնարկեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հերթական տարեկան գիտաժողովը։ 1996թ.-ից ՀՊՃՀ-ում ավանդույթ դարձած տարեկան գիտաժողովները թույլ են տալիս ծանոթանալ բուհում կատարված եւ ներկայումս իրականացվող գիտական, մեթոդական, հետազոտական աշխատանքներին: ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը իր խոսքում նշեց, որ անցյալ տարվա ընթացքում ՀՊՃՀ երեւանյան եւ մարզային երեք կրթահամալիրների (Գյումրի, Վանաձոր, Կապան) պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների, ասպիրանտների եւ մագիստրանտների կողմից հրատարակվել են 725 գիտական հոդվածներ եւ աշխատություններ, ՀՀ արտոնագրային վարչություն է ներկայացվել 9 գյուտ, ստացվել է 14 արտոնագիր եւ 13 դրական որոշում: Պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերում, որոնց ընդհանուր արժեքը 132,2 մլն դրամ է, ներգրավված են 345 աշխատակիցներ, որոնցից 150-ը ՀՊՃՀ հաստիքային աշխատողներ են: 3 օր անընդմեջ գիտաժողովի 26 սեկցիաներում կկարդացվի 320 զեկուցում։ Հանդես կգան ՀՊՃՀ պրոֆեսորներ, դոցենտներ, ասպիրանտներ, մագիստրանտներ: Այս տարի զեկույցներ են ներկայացրել նաեւ ՀՊՃՀ օտարերկյա ուսանողները: Լավագույն զեկույցները կտպագրվեն «ՀՊՃՀ տարեկան գիտաժողովի նյութերի ժողովածուում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել