Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառեր եւ աղբ. հայկական համադրություն

Նոյեմբեր 24,2009 00:00

Անցած շաբաթավերջին ՀՀ Շիրակի մարզի Սարատակ գյուղում տնկվել է 1200 սոճու տնկի: Հետաքրքիր է, որ Սարատակն ունի 1274 բնակիչ, 247 տնտեսություն: Ծառատունկին մասնակցել է նաեւ մարզպետ Լիդա Նանյանը: Տնկիների «պայծառ ապագան» կախված է համայնքի բնակիչներից, համայնքի ու բնության նկատմամբ նրանց հոգատարության աստիճանից: Դատելով մարզի ճանապարհաեզրերի վիճակից, այդ հոգատարությունը կամ չկա, կամ շատ քիչ է. ճանապարհաեզրերի մաքրման աշխատանքները միշտ են արվում, բայց միշտ էլ պատկերը տխուր է: ՀՀ քաղաքացիները մոռացել կամ «մոռացել» են շրջակա միջավայրը, համայնքն ու բնությունը մաքուր պահելու պարտականության մասին: Առավել ցավալի է, որ աղբակույտերով աչքի է ընկնում նաեւ Հայաստանի երկրորդ քաղաքի մուտքը՝ մասնավորաբար Ազատան գյուղի մատույցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել